Եկեղեցու ուսուցիչ
Արտաքին տեսք
Եկեղեցու ուսուցիչ (լատին․՝ doctor ecclesiae), 1298 թվականից սկսյալ Կաթոլիկ Եկեղեցու կողմից ականավոր աստվածաբաններին տրվող անվանում, որով շեշտվում է նրանց բացառիկ դերը Եկեղեցու կյանքում։
Եկեղեցու ուսուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթանաս Ալեքսանդրացի
- Եփրեմ Ասորի
- Հիլարիոս Պիկտավացի
- Կյուրեղ Երուսաղեմացի
- Գրիգոր Նազիանզացի
- Բարսեղ Կեսարացի
- Ամբրոսիոս Մեդիոլանցի
- Հովհան Ոսկեբերան
- Հիերոնիմոս
- Օգոստինոս Երանելի
- Կյուրեղ Ալեքսանդրացի
- Պետրոս Քրիսոլոգուս
- Լևոն Մեծ
- Գրիգոր I. Մեծ
- Իսիդոր Սևիլյացի
- Հովհաննես Դամասկոսցի
- Բեդա Պատվելի
- Գրիգոր Նարեկացի
- Պետրոս Դամիանի
- Անսելմ Քենթրբերցի
- Բերնարդ Քլերվոսացի
- Հիլդեգարդ Բինգենցի
- Անտոնիուս Պադուացի
- Ալբերտ Մեծ
- Բոնավենտուրա
- Թովմա Աքվինացի
- Կատերինա Սիենացի
- Հովհաննես Ավիլացի
- Թերեզա Ավիլացի
- Պետրոս Քանիսիուս
- Հովհաննես Խաչ
- Ռոբերտ Բալլարմինո
- Լաուրենցիուս Բրինդիզացի
- Ֆրանց Սալեզացի
- Ալֆոնսո Մարիա դը Լիգուորի
- Թերեզ Լիզյոացի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Հռոմի Պապ Պողոս VI-ն առաջին անգամ այս տիտղոսը շնորհել է կանանց՝ Կատերինա Սիենացուն և Թերեզա Ավիլացուն։ 1997 թվականին Հովհաննես Պողոս II-ը Եկեղեցու ուսուցիչ է հռչակել Թերեզ Լիզյոացուն, իսկ 2012 թվականին՝ Բենեդիկտոս XVI-ը Հիլդեգարդ Բինգենցուն։ 2015 թվականի ապրիլին՝ Ֆրանցիսկոս պապի կողմից Եկեղեցու ուսուցչի կոչմանն է արժանացել հայ նշանավոր վանական Գրիգոր Նարեկացին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ferdinand Holböck: Die 33 Kirchenlehrer, Stein am Rhein 2003. ISBN 3717111078
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկեղեցու ուսուցիչ» հոդվածին։ |
|